Լիտվայի պատգամավորներն Ադրբեջանին կոչ են արել արագացնել գերիների վերադարձը Հայաստան

Լիտվայի խորհրդարանի Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամները հայտարարություն են արել, որով Ադրբեջանին կոչ են անում արագացնել աճյունների, ռազմագերիների ու պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձը Հայաստան, հաղորդում է Լիտվայում ՀՀ դեսպանությունը:

Խմբի անդամները հանդես են եկել կոչով` հղում կատարելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ ստանձնած պարտավորությանը, եռակողմ հայտարարությանը, ինչպես նաև ԵՄ ներկայացուցիչների 2021 թ. հունվարի 29-ի կոչերին ու Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի 2021 թ. փետրվարի 1-ի հայտարարությանը։

«Կոչ ենք անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակումն ու անհապաղ կասեցնել վերջիններիս նկատմամբ հարուցված քրեական գործերը և վերադարձնել Հայաստան:

Գերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի վերականգման առաջին քայլերից մեկը կլինի։

Կոչ ենք անում նաև Եվրոպական միության մարմիններին Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում հետևողականորեն բարձրացնել մարդասիրական այս հարցը», — ասված է հայտարարության մեջ:

Դիտումների քանակը: 4209
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին