Եվս 3 դի է հայտնաբերվել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում ոն։ Փետրվարի 12-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերել և վերադարձրել են ևս 3 աճյուն:

Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փետրվարի 12-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1374 աճյուն:

Վաղը որոնողական աշխատանքները կիրականացվեն Բերձոր-Հադրութ-Որոտան ուղղություններում:

Դիտումների քանակը: 4160
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին