Թուրքական հեռուստաընկերությունը ցուցադրել է Թուրքիա-2050 քարտեզը

թուրքիա2050

Թուրքական իշխանամետ հեռուստաալիքներից մեկը լուրերի հաղորդման ժամանակ ցուցադրվել է քարտեզ, որի տարածքները մինչև 2050 թվականը պետք է դառնան Թուրքիայի մասը։ Քարտեզը, որին հղում է անում թուրք հաղորդավարը, նախկինում պատրաստվել էր ամերիկյան Stratfor հետախուզա–հետազոտական մասնավոր կազմակերպության կողմից։

Թուրքական հեռուստաընկերությունը նշում է, որ այդ բոլոր տարածքներում մինչև 2050 թ. ավելանալու է ոչ միայն թուրքական քաղաքական, այլև տնտեսական և ռազմական ազդեցությունը. այդ տարածքներն են՝ Հայաստան, Հունաստան, ԱՄԷ, Բահրեյն, Կիպրոս, Վրաստան, Աբխազիա, Օսիա, Սիրիա, Եմեն, Օման, Իրաք, Քուվեյթ, Լիբանան, Եգիպտոս, Լիբիա և այլն, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հարավային շրջանները (Ստավրոպոլի երկրամաս, Կրասնոդարի երկրամաս, Ղրիմ, Ռոստովի մարզ, Վոլգոգրադի մարզ, Աստրախանի մարզ, Սարատովի մարզ, Սամարայի մարզ, Չուվաշիա, Չեչնիա, Դաղստան, Ադիգեա և այլն): Ուկրաինայի կողմից՝ Դոնեցկի շրջանը, Լուգանսկը, ինչպես նաև այլ տարածքներ ևս տեղ են գտել քարտեզում: Այնտեղ կարող ենք տեսնել նաև Կենտրոնական Ասիայի, ինչպես նաև Ադրբեջանի մեծ մասը:

Դիտումների քանակը: 3822
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին