Չավուշօղլուն մտադիր է Լավրովի հետ քննարկել Ադրբեջանի «սահմանների անվտանգությունը»

լավրով - չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի հայտարարել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Ադրբեջանի սահմանների անվտանգությունը քննարկելու մտադրության մասին, որը կկայանա Սոչիում դեկտեմբերի 29-ին։

«Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք շատ ոլորտներում, նույնիսկ եթե մեր հայացքներն ինչ-որ հարցերի շուրջ տարբեր են։ Մենք տարբեր հայացքներ ունենք Սիրիայում, բայց մեր համագործակցությունը շարունակվում է։ Լիբիայում մենք նույնպես տարբեր կողմերով ենք, բայց մենք ձեզ հետ կիսեցինք մեր աշխատանքը Ռուսաստանի հետ բարձր մակարդակով, որը կատարվել է մշտական հրադադարի հաստատման համար։ Մենք նաև կքննարկենք Ադրբեջանի և Հայաստանի թեման։ Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ապահովվի միջազգային իրավունքի շրջանակներում։ Այս հարցում մենք կքննարկենք այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն», — Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Դիտումների քանակը: 4223
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին