Կկնքվի Թուրքիա — Մեծ Բրիտանիա ազատ առևտրի համաձայնագիր

Լիզ

Բրիտանիայի առևտրի նախարար Լիզ Թրասսը հայտնել է, որ 2021 թվականի հունվարի 1-ից Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր են կնքելու: Նա նշվում է, որ այս համաձայնագիրը կնքելու անհրաժեշտությունն առաջացել է Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո:

«Մեր հարաբերություններում այս նոր դարաշրջանը փոխշահավետ կլինի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Մեծ Բրիտանիայի համար»,- նշել է Թրասսը։

Այս համաձայնագրով 2 երկրները կկարողանան շարունակել ներկայում գործող առևտրային հարաբերությունները՝ ըստ որոնց փոխադարձ աևտուրն ազատվում է մաքսատուրքերից:

Բրիտանացի նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում Թուրքիայի հետ կունենան ևս մեկ պայմանագիր, որն ավելի մանրամասն կարգավորումներ կմտցնի 2 երկրների առևտրային հարաբերություններում։

Դիտումների քանակը: 4126
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին