Հունաստանը ԵՄ-ում Թուրքիայի վերաբերյալ պայման է դրել

Հունաստան+Թ

Առաջիկա օրերին կայանալիք Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովին քննարկվելու է Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածության հարցը։

Պաշտոնական Աթենքը ԵՄ-ին բազմիցս կոչ է արել Արևելյան Միջերկրականում ապօրինի աշխատանքներ իրականացնելու առթիվ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ։ Բացի այդ Հունաստանը նշել է, որ որևէ համատեղ հայտարարություն իրենց կողմից չի ընդունի, մինչդեռ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող միջոցներ չձեռնարկվեն։

Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթը, անդրադառնալով այդ հարցին, գրել է, որ Հունաստանը ԵՄ-ի վերջին գագաթնաժողովին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար հաջողության չհասավ, սակայն հիմա Ֆրանսիայի և Կիպրոսի Հանրապետության աջակցությամբ ԵՄ-ի անդամ երկրներին «շանտաժի է ենթարկում»։

Թերթը նաև նշում է, որ ԵՄ անդամ այն երկրները, որոնք լավ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ, չեն ողջունում Հունաստանի պատժամիջոցների վերաբերյալ կոչերը՝ հավելելով, որ մինչև օրս այդ կոչերը մերժել էին ԵՄ անդամ երկրներից Իսպանիան, Հունգարիան, Մալթան և Գերմանիան։

Սակայն օրեր առաջ պաշտոնական գերմանյան կայացած տեսակոնֆերանսի ձևաչափով  Եվրախորհրդարանում կայացած հերթական նիստին, անդրադարձել է ԵՄ-Թուրքիա հարաբերություններին։

«ԵՄ-Թուրքիայի հարաբերություններում չենք կարողացել ապահովել ցանկալի առաջընթացը»,-նշել էր Անգելա Մերկելը։

Կանցլերը նշել է, որ դեկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի օրակարգում է լինելու նաև Թուրքիայի հարցը։

Դիտումների քանակը: 4308
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին