Բեռլինում Թուրքիայի դիվանագիտական ​​համարանիշներով ավտոմեքենա է այրվել

թրքական ավտոմեքենա

Հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Բեռլինում հրդեհվել է Թուրքիայի դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենա: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները` դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, գիշերվա կեսին չբացահայտված անձը կամ անձինք հրկիզել են դիվանագիտական պետհամարանիշով ավտոմեքենան, որը վերականգնման ենթակա չէ:

Դեսպանության պաշտոնական ներկայացուցիչների պահանջով անվտանգության բարձրացմանն ուղղված մի շարք քայլեր են կատարվել:

Գերմանիայի ոստիկանությունը ծավալել է հետաքննություն` մեքենան այրողներին հնարավորինս շուտ բացահայտելու համար:

Աղբյուրը՝ haberglobal.com.tr

Դիտումների քանակը: 4569
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին