“Տո այ խելոք, դու գնա քո «Ադրբեջանական լեգեոնից» խոսի”- Շարմազանովը Ալիևին

njdeh-ardzan-1-634x445

“Մեկը չկա՞ր Ալիեւին ասեր՝ տո այ խելոք, դու գնա քո «Ադրբեջանական լեգեոնից» խոսի, որը Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կովկասյան ճակատում պայքարում էր խորհրդային բանակի դեմ:

Նժդեհի որեւէ զինվոր երկրորդ աշխարհամարտի տարիներին չի կռվել խորհրդային զինվորի դեմ, իսկ ադրբեջանական կամ մահմեդական լեգեոնը կռվել է ու էն էլ ոնց:

Ալիեւի հիշողությունը պետք էր թարմացնել իր սիրելի հերոսի՝ Ռասուլզադեի մասին հիշատակումով, ով «Ադրբեջանական լեգեոնի» հիմնադիրներից էր եւ ֆաշիստների դաշնակիցը եւ ում 130-ամյակը 2014թ. նույն Իլհամ Ալիեւի հրամանով մեծ շուքով տոնեցին Բաքվում:

Հ.Գ. Ցեղակրոնի իրական դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է:

Գ. Նժդեհ”, — գրել է իր ֆեյսբուքյան էջում Էդուրդ Շարմազանովը անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ակնարկին Գարեգին Նժդեհի վերաբերյալ։

.

Դիտումների քանակը: 4489
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին