“Սա անարգանք էր Արցախյան ազատամարտում ընկած մեր տղաների հանդեպ” — Արմեն Աշոտյան

14.thumb

Այսօր՝ Արմեն Աշոտյանը հանդես եկավ ուղիղ եթերով, որի ընթացքում հայտնեց իր խորը հիասթափությունը Հայաստանի գործող կառավարության վերաբերմունքից Արցախի և Արցախյան շարժման հանդեպ։

“Երեկ, երբ ողջ հայությունը նշում էր մեր նորագույն և ամենապայծառ էջերից մեկը՝ նոր իշխանությունների կողմից չկար համարժեք վերաբերմունք այս կարևորագույն պատմական իրադարձությանը։ Նիկոլ Փաշինյանը ողջ օրը զբաղվելով տարբեր գործերով, միայն գիշերվա մոտ մի հերթական տեքստ թողարկեց, որտեղ վարչապետը իբր շնորհավորում էր Արցախյան շարժման հերթական ծննդյան օրը։ Ավելի լավ էր այդ տեքստը չթողարկեր, որովհետև կարդալով ուղերձը հասկանում ես, որ այդ մարդը ադեկվատ չէ պատմական զարգացումների հանդեպ, ազգային արժեհամակարգի հանդեպ, և Արցախյան շարժման օրվա առթիվ տեքստի մեջ “ճխտել է” իր  անցյալ տարի իրականացրած իշխանափոխությունը, փորձելով հավասարության նշան դնել  Արցախյան շարժման և անցյալ տարի իրականացված իշխանափոխության միջև։ Սա վիրավորանք էր և անարգանք էր իրականում Արցախյան շարժման մասնակիցների հանդեպ, Արցախյան շարժման հերոսների հանդեպ, Արցախյան ազատամարտում ընկած մեր տղաների հանդեպ”,- ասաց Արմեն Աշոտյանը։

Նա իր ելույթում անդրադարձավ նաև Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի  դավոսյան հանդիպմից մանրամասներ ներկայացնելուն։

Դիտումների քանակը: 4693
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին