Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Ղարաբաղյան հակամարտության թեման

Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլու

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի արտաքին գործերի գերատեսչության իր աղբյուրին:

«Մեր նախարարը բանակցություններ է վարել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի թեման»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին հեռախոսազրույց են ունեցել նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման։

Դիտումների քանակը: 4557
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին