Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության թեման

Պուտ-Էրդ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ վերահաստատել են երկուստեք պատրաստակամությունը՝ համագործակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար։ Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած մի շարք հեռախոսազրույցների մասին։

«Դրանք կողմնորոշված էին ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման տարբերակներ գտնելուն եւ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելուն։ Հաստատվել է երկկողմանի պատրաստակամությունը՝ համագործակցել հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակը: 4249
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին