Բաքվում պահվող հայ ռազմագերիներին Երևան տեղափոխող ինքնաթիռը շուտով Երևանում կլինի։ Համաձայն ադրբեջանական աղբյուրների հայկական կողմին է վերադարձվել գերիների 5 հոգանոց խումբ։
Հայտնի են նրանց անունները.
1. Ամբարդանյան Մելս Կարապետի
2. Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի
3. Մանուկյան Ժորա Վանոյի
4. Սողոմոնյան Սեդրակ Սամվելի
5. Մանուկյան Հովսեփ Ռոբերտի
Նրանցից երեքին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդանյանին հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ էր 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչ օրս Ադրբեջանը ՀՀ–ին էր հանձնել գերեվարված 108 զինծառայողների և քաղաքացիական անձանց։
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 18-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին էր հանձնել մեկ զոհված զինծառայողի աճյուն։
Թողնել պատասխան