Իրանն ու ՌԴ-ն ընդգծում են երկկողմ ռազմական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը

119065

Իրանի զինված ուժերի շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 19-ին հանդիպել են Ռուսաստանում՝ ընդգծելու երկկողմ ռազմապաշտպանական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը: Այդ մասին հաղորդում է iran.ru լրատվականը՝ հավելելով, որ կողմերը երկու երկրների հարաբերությունների մակարդակը, հատկապես ռազմական ոլորտում, գնահատել են բարենպաստ և ընդգծել Իրանի և Ռուսաստանի զինված ուժերի միջև երկկողմ ռազմական հարաբերությունների և պաշտպանական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Հանդիպման ժամանակ Շոյգուն գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև արագ զարգացող պաշտպանական և ռազմական համագործակցության համար և նշոց. «Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի հետ բազմակողմանի և դինամիկ ռազմական համագործակցությանը»։

Սիրիայում անվտանգության վերականգնման կապակցությամբ ևս ՌԴ պաշտպանության նախարարն իր գոհունակությունը հայտնեց և ասաց, որ «Իրանը տարածաշրջանում ակտիվ խաղացող է, հատկապես սիրիական հարցում, և որ Մոսկվան շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների զարգացմամբ» և հավելել. «Իրանի պաշտոնական անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը կամրապնդի համագործակցությունն անդամ երկրների, հատկապես Ռուսաստանի հետ»:

Գեներալ Բաղերին իր հերթին երախտագիտություն հայտնեց Ռուսաստանի կառավարության և Ռուսաստանի նախագահի աջակցության համար՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Իրանի միանալու համար և ասաց, որ «այս կազմակերպությանը Իրանի անդամակցությունը կամրապնդի հարաբերությունները անդամ երկրների հետ, հատկապես Ռուսաստանի և Չինաստանի հետ »:

Դիտումների քանակը: 3960
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին