Երևանյում բողոքի ակցիայի 10-ը մասնակիցների նկատմամբ հարուցվել է քրգործ

Screenshot_20211020-190049_Gallery

ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց գարնանը բողոքի ակցիա իրականացրած անձանց դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, իսկ 10 հոգու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

2021թ. ապրիլի 22-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, բազմաթիվ անձինք Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի մոտակայքում մասնակցել էին «Ի աջակցություն ձերբակալված սյունեցիների» կազմակերպված հավաքին: Այնուհետև գնացել և ակցիան շարունակել էին ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի կենտրոնական մուտքի դիմաց, որի ընթացքում հիշյալ հավաքի 10 մասնակից, ըստ ՔԿ–ի, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ հնչեցրել:

«Նրանցից երկուսը տարբեր իրերով հարվածել են ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքին, անհանգստություն և տագնապի զգացում առաջացրել տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների, դատախազության վարչական շենքում գտնվող աշխատակիցների և պատահական անցորդների մոտ՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ»,– նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Համաձայն նույն հաղորդագրության քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ 10 մասնակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Հիշեցնենք` ապրիլի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում, իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չէր հաջողվել։ Հաջորդ օրը 16 սյունեցու էին բերման ենթարկվել, որոնք կասկածվում էին Փաշինյանի սյունիքյան այցի ընթացքում խուլիգանություն կատարելու մեջ։ Ի պաշտպանություն ձերբակալվածների` Երևանի կենտրոնում բողոքի ակցիա էր կազմակերպվել։ Մասնակիցները պահանջում էին ազատ արձակել բերման ենթարկված սյունեցիներին և քրեական գործեր սկսել իմքայլական այն պատգամավորների նկատմամբ, որոնք ձերբակալմանն ու բռնությանը կողմ էին արտահայտվել։

Դիտումների քանակը: 4149
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին