“Ֆանտաստիկ յոթնյակը” վերադարձել է պարգևներով

image

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության «Ճանապարհային պարեկ» խումբը հուլիսի 18-ից օգոստոսի 12-ը մասնակցել է ՌԴ Նագինսկ քաղաքում կայացած «Համաբանակային խաղեր-2018» միջազգային մրցույթին:

Ռազմական ոստիկանության տարբեր բաժիններից ձևավորված յոթնյակը «Համաբանակային խաղեր-2018» միջազգային մրցույթին մասնակցել է առաջին անգամ՝ նվաճելով «Ֆանտաստիկ յոթնյակ» անվանակարգը: "Ֆանտաստիկ  յոթնյակը"  վերադարձել է պարգևներովՑուցաբերելով բարոյակամային հատկանիշներ և ֆիզիկական պատրաստվածության բարձր մակարդակ՝ թիմն արժանացել է մի շարք պարգևների ու պատվոգրերի: Խմբի անդամ, ենթասպա Կոստան Ալեքսանի Հարությունյանը մրցույթի արդյունքում պարգևատրվել է «Городок» 3-րդ կարգի գավաթով:

Համաբանակային խաղերին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության թիմերը:

Դիտումների քանակը: 4627
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին