Ռուսաստանի քաղաքացին 15 մլն․ դրամ է հափշտակել

1505559355-5826

Оգոստոսի 17-ին, Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, Մաշտոցի պողոտայի փակ շուկայի հարևանությամբ գտնվող «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատից  գումար հափշտակելու պահին բռնել և Ոստիկանություն են բերման ենթարկել մի քաղաքացու:

Ինչպես տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը  բերման ենթարկվածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում բնակվող 20-ամյա Դանիել Չիրիզավինն է: Նրա մոտ հայտնաբերվել է մոտ 15 մլն ՀՀ դրամ: Ոստիկանները պարզել են, որ նշված գումարը նա հափշտակել է Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում տեղադրված «Կոնվերս բանկ»-ի բանկոմատից:

Հարուցվել է քրեական գործ: Կասկածյալ Դ. Չիրիզավինը քննիչի որոշմամբ՝ ձերբակալվել է: Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ նա միայնակ չի գործել, և նա ունի հանցակից ընկերներ:

Դիտումների քանակը: 4473
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին