Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի ընտանիքին: 

Այսօր՝ օգոստոսի 19-ին  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքին: 

Ինչպես փոխանցում է մամլո ծառայությունը, Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար, Նոբելյան մրցանակի դափնեկիր և խոշորագույն համաշխարհային գործիչ Քոֆի Անանի մահվան մասին:
Քոֆի Անանն իր ողջ կյանքն ու գործունեությունը անմնացորդ նվիրեց ավելի արդար և խաղաղ աշխարհ կերտելուն։ Ստանձնելով ՄԱԿ-ի ղեկավարությունը կազմակերպության համար դժվարին ու մարտահրավերներով լի ժամանակաշրջանում՝ նա լավագույնս համատեղեց խիզախությունն ու վճռականությունը անսահման լավատեսության ու հումանիզմի հետ:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնը թողնելուց հետո էլ Քոֆի Անանը շարունակեց իր անխոնջ պայքարը հանուն խաղաղության և իր ողջ կյանքում մնաց մարդու իրավունքների, ժողովրդավարական և մարդասիրական արժեքների նվիրյալ:
Այս լուսավոր անունը միշտ վառ կմնա մեր սրտերում։
Խորին ցավակցություն և զորակցությունն եմ հայտնում Քոֆի Անանի ընտանիքին, հարազատներին և ողջ միջազգային հանրությանը այս ծանր կորստի առթիվ»:

Դիտումների քանակը: 4443
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին