Ֆրանսիացի 3 քաղաքապետեր Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ են պահանջում

Fr

Ֆրանսիայի խոշորագույն երեք քաղաքների՝ Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետերը «Լիբերասյոն» օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ հայցելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ վերջինի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու կապակցությամբ։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Ստորև հոդվածի հայերեն թարգմանությունը՝

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ

Հիմնականում հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը դարձել է Բաքվի ռեժիմի կազմակերպած շրջափակման զոհը, որն աստիճանաբար շնչահեղձ է անում վերջինիս։ Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետերը հայցում են, որ Ֆրանսիան և Եվրամիությունը հնարավորինս արագ արձագանքեն՝ ի աջակցություն Արցախի՝ հստակ գործողություններով:
Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը նոր ուժգնություն ստացավ դեկտեմբերի 12-ին, երբ պաշտոնական Բաքվի կազմակերպմամբ արգելափակվեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դրան զուքահեռ,մինչև նախորդ ուրբաթ օրը, Ադրբեջանը փակել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի գազի մատակարարումը՝ վկայելով դրանով իսկ Հարավային Կովկասի պաշարված այս փոքրիկ հանրապետությունը շնչահեղձ անելու իր կամքի մասին: Սակայն, արեւմտյան կառավարությունների համախմբումը, և մասնավորապես Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը դրդեցին Բաքվին վերսկսել գազի մատակարարումը և դրանով իսկ բարեբախտաբար խուսափել իրավիճակի վատթարացումից՝ ցուրտ ձմեռվա այս նախաշեմին:
Իրավիճակն, այնուամենայնիվ, մնում է անընդունելի և Ֆրանսիան չի կարող հանդուրժել Լեռնային Ղարանաղի Հանրապետությունում (որի տարածքների մի մասը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից) բնակվող հարյուր քսան հազար հայերին սպառնացող անդադար վտագը: Ֆրանսիան չի կարող նրանց թողնել բռնապետ Իլհամ Ալիևի քմահաճույքին, ով երկու տասնամյակ ի վեր խրախուսում է հայատյած քաղաքականությունը:
Ֆրանսիայի Սենատը ապա Ազգային ժողովը վերջերս ֆրանսիական կառավարությանը կոչ արեցին կառուցվածքային միջոցներ ձեռք առնել:
Այս համատեքստում, մենք կոչ ենք անում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին պաշտոնապես հանդիպել Արցախի Հանրապետության ընտրված ներկայացուցիչներին: Դրան զուգահեռ,կոչ ենք անում անվերապահ դատապարտել Բաքվի վարչակարգին, որն իր ԱԳ Նախարարի շուրթերով հայտարարել է, որ Ադրբեջանն այլևս ոչինչ չի բանակցելու ԼՂ հարցով, ի խախտումն իր իսկ, մասնավորապես 2020 թ նոյմեբեր 9-ի շրջանակում, ստանձնած միջազգային պարտավորությունների:
Մենք հայցում ենք նաև նախաձեռնել Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցնրի եվրոպական քաղաքականություն, ինչպիսին որդեգրվել է Ռուսաստանի դեմ՝ սկսելով օրինակ, սառեցնել ադրբեջանցի ղեկավարների եւ օլիգարխների՝ մեր երկրում պահվող ակտիվները:
Եւ քանի որ այս վարչակարգն այլեւս չի կամենում բանակցել, մենք հայցում ենք, որ Ֆրանսիան որդեգրի թափանցիկ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, մասնավորապես ապակենտրոնացված համագործակցության եզրույթում, որպեսզի մեր մարզերը, դեպարտամենտները և քաղաքները, Փարիզի, Լիոնի, Մարսելի կամ և այլ տեղական ինքնակառավարման մարմինների օրինակով, կարողանան համախմբել մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսներ՝ օգնության ձեռք մեկնելով Արցախին իրար հաջորդող հակամարտությունների հետևանքով քանդված բազմաթիվ ենթակառուցվածքների վերականգնման համար:
Մենք հայցում ենք նաև, որ Ֆրանսիան մասնակցի Ստեփանակերտի օդակայանի վերագործարկմանը. օդային այս կամուրջը թույլ կտա նվազեցնել շրջափակման հետևանքները և թեթևացնել հազարավոր խաղաղ բնակչության կյանքը, որոնց միակ մեղքը կայանում է սեփական հողում ապրելու կամքի մեջ:
Հաստատակամ համոզված լինելով, որ Ֆրանսիայի դիվանագիտությունը պետք է մեծ դերակատարում ունենա՝ կոչ ենք անում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին և ԱԳ Նախարարին շարունակել գործադրել ջանքեր, դրանք համադրելով մեր գործընկերների հետ, տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու և, միջազգային իրավունքին համահունչ, ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումն ապահովելու համար:
Վերջապես, մենք հայցում ենք, որ մեր երկիրը և Եվրամիությունը մեծ հեռատեսություն ցուցաբերեն՝ Ադրբեջանի հետ համագործակցության և առևտրական համաձայնագրեր կնքելիս: Ուրսուլա Վան դեր Լեյենի՝ Բաքվից գազամատակարարում ստանալու նախաձեռնությունը, ավելի շուտ Բաքվի միջոցով Ռուսաստանից գազամատակարարում ստանալը (հղում՝ Տիգրան Եգավյանի հոդվածին ՝ Orient XXI-նոյեմբեր 2022թ համարում) մեզ ավելի քան անհանգստացնում է: Անհանգստացնում է, որ այնպես չստացվի, որ Արցախի Հանրապետության դեմ տարվող հակամարտության ֆինանսավորումը չդատապարտվի և կոշտ հակադրության չարժանանա մեր ղեկավարների կողմից, որ չստացվի այնպես, որ զինված հակամարտությունների խաղաղ զոհերը, այս պարագայում հայերը, այլուր ուկրանիացիները կամ եմենցիները զոհաբերվեն ռեալպոլիտիկի զոհասեղանին:

Դիտումների քանակը: 3889
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին