Ֆրանսիայի խորհրդարանն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման բանաձև կընդունի

Ֆրանսիա

Ֆրանսիայի խորհրդարանում «Վերածնունդ» խմբի նախաձեռնությամբ նախատեսվում է ընդունել բանաձև, որով որոշակի պատժամիջոցներ են նախատեսվում Ադրբեջանի նկատմամբ։ Այդ մասին, ՀՀ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ, հայտարարել են Երևանում գտնվող ֆրանսիացի պատգամավորները։

«Բանաձևով դատապարտվում է ադրբեջանական ագրեսիան, ներկայացվում է գրավյալ տարածքները վերադարձնելու և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու պահանջ»,– ասված է հաղորդագրությունում:

Ֆրանսիացի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ։ Նշենք, որ բարեկամական խմբի անդամներ են Արթուր Հովհաննիսյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն Խաչատրյանը, Աղվան Վարդանյանը, Տարոն Մարգարյանը և Արմեն Չարչյանը:

«Հայաստան ենք եկել դժվար ժամանակահատվածում հայերի կողքին լինելու համար»,- ասել են ֆրանսիացի պատգամավորներն իրենց հայ գործընկերներին։

Հայ խորհրդարանականներն էլ իրենց հերթին կարևորել են վերոնշյալ բանաձևի ընդունումը: ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ առաջիկայում Ֆրանսիայի խորհրդարանում կձևավորվի Հայաստանի հետ բարեկամական խումբը:

Դիտումների քանակը: 4043
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին