«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքը, ով այսօր Ֆրանսիայում հարձակվել էր մեջքից և մուրճով հարվածել հայերին, ի աջակցություն Արցախի հայերի խաղաղ հանրահավաքի ժամանակ, կպատժվի 10 տարի ազատազրկմամբ և 150,000 եվրո տուգանք կվճարի։
Կտրել ծայրահեղականների արմատը։ Ֆրանսիան անում է իր բաժին քայլը»:
Նա նաև նշել է, որ հայ երիտասարդի վիճակը դեռևս ծանր է։
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայում հայերի կողմից կազմակերպված խաղաղ ցույցի ժամանակ ավտոմեքենաների շարասյունից փայտերով ու մուրճերով զինված 4֊5 անձինք հարձակվել են ցուցարարների վրա։
Թողնել պատասխան