Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտում է Արցախում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, ինչը մեծացնում է տարածաշրջանի հայ բնակչության դեմ էթնիկ զտումների վտանգը: Այդ մասին կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել իր X-ի (նախկին Twitter-ի) միկրոբլոգում։
«Տարածաշրջանում ժողովրդագրական իրավիճակի բռնի փոփոխության փորձն անօրինական է և անընդունելի: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը, կանխել մարդկության դեմ հանցագործությունները տարածաշրջանում և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը տարածաշրջանում հայերի բարեկեցությանը վնաս հասցնելու համար»,- նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Թողնել պատասխան