Զոհերի թիվը 25 է. Տարհանվել են քաղաքացիական անձինք

Screenshot_20230919-210054_X

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման հետևանքով Արցախում զոհերի թիվը հասել է 25-ի։ Այդ մասին X–ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` հավելելով, որ զոհերից 2-ը խաղաղ բնակիչներ են։

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ, այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ պաշտպանը հայտնել էր, որ Արցախում տարհանվել են Խրամորթ, Խնաբադ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ գյուղերի քաղաքացիական բնակչությունը։

Զոհերի թիվը 25 է. Տարհանվել են քաղաքացիական անձինք

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տվյալների համաձայն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով այս պահի դրությամբ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 128 վիրավոր։

«Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում: Ներկայումս նրանց վիրահատում են։

Դիտումների քանակը: 3938
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին