«Արյունահեղ պատերազմից և Արցախում ադրբեջանական և թուրքական զորքերի կողմից Մարդու իրավունքների անթիվ խախտումներից հետո Ալիևի հայտարարությունները պետք է լրջորեն ընդունվել»:
Այդ մասին իր Թվիթերի միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։
Հաղորդագրության մեջ նշված էր նաև, որ չի կարելի անտեսել այդ հայտարարությունները, քանի որ անտարբերությունն առավել ուժեղացնում է վերջիններիս հռետորաբանությունները։
Նա նաև սխալ է համարել Ալիևի այն պնդումը, որ Հայաստանի՝ հազարամյակներ շարունակ էթնիկ հայերով բնակեցված շրջանները պատմականորեն ադրբեջանական են։ Փալոնեն համեմատել է այդ երևույթը թուրք օսմանների ձեռագրին, երբ նրանք 20-րդ դարասկզբին իրագործեցին Հայոց ցեղասպանությունը։
«Եվ դա միանգամայն համապատասխանում է ժամանակակից պանթուրքական կայսրություն ստեղծելու Էրդողանի սեփական հավակնություններին։ Մեր հավաքական անգործությունը Էրդողանին թույլ տվեց սպառնալ ամերիկյան դաշնակիցներին, լայնածավալ տարածքներ գրավել Սիրիայում և Արցախում անմեղ խաղաղ բնակիչների սպանել։ Եթե մենք հակահարված չտանք այդ դաժան ավտորիտարիստներին, տարածաշրջանում հազարավոր անմեղ կյանքեր սպառնալիքի տակ կհայտնվեն», ֊ հավելել է կոնգրեսականը:
Թողնել պատասխան