“Գալիս եմ որդուս տանելու”- Մուստաֆա Օզմեն

umut2

Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենը հուլիսի 24-ին հատել էր հայ-թուրքական սահմանը և կալանավորվել: Նրա հայրը խնդրել էր Հայաստանի կառավարությանը բաց  թողնել որդուն և հայտնել էր, թե որդին զուտ հետաքրքրությունից դրդված է հատել սահմանը, նույնիսկ չգիտակցելով այդ, քանի-որ տվյալ տարածքում ոչ մի սահմանային արգելք չկար։

Ինչպես հայտնում է «Ermenihaber.am»-ը, տղայի հայրը հայտառառել է, որ որդին ազատ է արձակվելու, և նա պատրաստվում է սեպտեմբերի 24-ին գալ Հայաստան՝ տղային տանելու:

«Որդիս տուն է գալիս: Ինձ Հայաստանից փաստաբանը զանգահարեց և ասաց, որ  որդիս «արդարացվել է», կարող եմ գալ  և տանել: Երկուշաբթի Հայաստանում կլինեմ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ջանք գործադրեցին որդուս վերադարձը ապահովելու համար»,-ասաց Մուստաֆա Օզմենը:

Դիտումների քանակը: 4532
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին