Գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի նկատմամբ հարուցվել է նոր քրեական գործ

1537860893_f5ba9e42b000e0_5ba9e42b00122.thumb

Ոստիկանության նախկին պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի նկատմամբ հարուցվել է նոր քրեական գործ:

Այս մասին հայտնում է Հայաստանի Քննչական կոմիտեի մամլո ծառայությունը: Նշվում է, որ Երանոսյանի դեմ քրեական գործի քննության շրջանակներում որոշվել է մի շարք նյութեր առանձնացնել այլ վարույթ: Նոր փաստերը կապված են գեներալ-լեյտենանտի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման հետ:

Ըստ տվյալների, 2013 թ.-ից սկսած յուրաքանչյուր ոստիկանին տրամադրվել է սոցիալական փաթեթ` 72 հազար դրամի չափով: Այս միջոցները ոստիկանության աշխատակիցների կողմից կարող էին օգտագործվել ծախսելով արձակուրդի ընթացքում, վճարելով հիփոթեքային վարկ կամ վճարելքվ  ուսման վարձը:

Հետաքննությունը պարզել է, որ Երանոսյանը, լինելով ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում, բանավոր կարգադրություն է տվել, որ աշխատողները որոշակի տուրիստական ընկերությունների հետ կնքեն պայմանագրեր: Այս տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները ոստիկանական ուժերի որոշ մասեր են այցելել միայն գեներալ-լեյտենանտի իմացությամբ:

Միևնույն ժամանակ, ոստիկաններից ոմանք չեն կարողացել օգտվել սոցիալական փաթեթներից, իսկ մյուսներին տրամադրել են 52 հազար դրամ։

Որոշում է կայացվել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Երանոսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցելոու:

Հիշեցնենք, որ 2018 թ. սեպտեմբերին Երանոսյանին մեղադրանք է ներկայացվել՝  լիազորությունների չարաշահում, բռնությամբ ուղեկցվող և հատուկ միջոցների օգտագործմամբ լուրջ հետեւանքների հանգեցնող, այսինքն՝ 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին զանգվածային բողոքի ակցիաներում Երանոսյանի ղեկավարության ներքո ոստիկանության ստորաբաժանումները հատուկ միջոցներ են գործադրել ցուցարարների դեմ: Ապրիլի 16-ին ավելի քան 40 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ ապրիլի 22-ին` 6 մարդ վիրավորվել:

Դիտումների քանակը: 5423
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին