Գերեվարվել են 2 ադրբեջանցի զինվորականներ

ազեր

Ջերմուկի շրջանում դեկտեմբերի 18-ին գերեվարվել են ադրբեջանցի երկու զինվորականներ: Այս մասին հայտնում է «Ազատագրում» շարժում ֆեյսբուքյան էջը։

Այդ մասին գրառում է կատարել նաև «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը. «Ադրբեջանցի զինծառայողներին գերեվարած մեր ստորաբաժանման հրամանատարի մասին կգրեմ, սակայն այս պահին ցանկանում եմ նշել, որ մեր բանակի լավագույն ու պրոֆեսիոնալ գնդապետներից է, մեր բանակի ապագա գեներալներից մեկը:
Հարգանքնե՛րս, հրամանատա՛ր ջան:
Անփորձանք ծառայություն Ձեզ ու Ձեր անձնակազմին»:

Աղբյուրը հայտնում է, որ գերեվարված զինվորականներից մեկը կապիտանի կոչում ունի:

Վերջին տվյալների համաձայն` ադրբեջանցի ռազմագերիներին արդեն տեղափոխում են Երևան:

Դիտումների քանակը: 4642
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին