Անգելա Մերկելն այսօր Բաղրամյան 26-ում կայացած ասուլիսի ժամանակ բազմաթիվ հարցերի շրջանակներում անդրադարձավ նաև Արցախյան հիմնախնդրին: Նա մասնավորապես շեշտեց. «Գերմանիան Մինսկի խմբի անդամ է, մենք խոսել ենք այն մասին, որ կարևոր է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը լավ մթնոլորտում, այդ հարցում Գերմանիան կաջակցի Հայաստանին»:
Պետք է նշել, որ Մերկելին ուղղված հարցերը որոշված են եղել նսխապես, ինչպես նաև որոշված էր, թե որ լրատվամիջոցներն են հարցեր ուղղելու։ Այս փաստը չհերքեց ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը։ Ավելին՝ հպարտորեն հայտարարեց, թե դեռ մի քանի շաբաթ առաջ է որոշել ովքեր ու ինչ հարց են ուղղելու՝ պատճառաբանելով, որ կան առաջնահերթություններ։
Թողնել պատասխան