Գերմանիան ԿԽՄԿ-ին 2 մլն եվրո կհատկացնի Արցախում կյանքեր փրկելու համար

Screenshot_20230911-175705_X

Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) 2 մլն եվրո կհատկացնի Արցախում կյանքեր փրկելու համար։ Այդ մասին հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն իր թվիթերյան [X] միկրոբլոգից։

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Այդ պատճառով Գերմանիան ԿԽՄԿ–ին լրացուցիչ 2 մլն եվրո է տրամադրում տարածաշրջանում կյանքեր փրկելու համար: Կարևոր է, որ օգնությունը հիմա հասնի, այդ պատճառով մենք ձգտում ենք բացել հումանիտար հասանելիությունը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Գերմանիան ԿԽՄԿ-ին 2 մլն եվրո կհատկացնի Արցախում կյանքեր փրկելու համար

Դիտումների քանակը: 4204
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին