Ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնն արդեն բացվել է։ Այն տեղակայվել է Ակնայի (Աղդամ) տարածքում։ Երկու երկրների զինվորականները հետևելու են Ղարաբաղում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարմանը:
Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, առավոտից կենտրոն են ժամանել թուրք զինվորականները, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ նշում է` զինվորականների տեխնիկան սկսել է շարժվել դեպի Աղդամի Գիյամադինլի շրջան, որտեղ էլ գործելու է համատեղ կենտրոնը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարն ասել էր, որ նախնական փուլում կենտրոնում աշխատելու է 60 թուրք, 60 ռուս զինվորական, հրադադարի դիտարկումն էլ իրականացվելու է հիմնականում տեխնիկական միջոցների, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգնությամբ:
Թողնել պատասխան