Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Ղազախստանի Հանրապետությունում «Bek Air» ավիաընկերությանը պատկանող մարդատար ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը Ղազախստանում՝ № Z2100 չվերթն (Ալմաթի-Նուր-Սուլթան) իրականացնող մարդատար ինքնաթիռի 27.12.2019 վթարի առնչությամբ ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է իր ցավակցությունները զոհվածների բարեկամներին և հարազատներին:
ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ իր ունեցած նախնական տվյալներով տուժածների և զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան:
Թողնել պատասխան