Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը կողմ է, որպեսզի Սիմֆերոպոլի օդանավակայանը կրի  Այվազովսկու անունը

44738552_1090854767754648_6617961763189030912_n

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը մասնակցել է ժողովրդական քվեարկությանը, որի ընթացքում իր ձայնն է տվել, որպեսզի Սիմֆերոպոլի օդանավակայանը կրի  Այվազովսկու անունը։ “Իմ կարծիքով, Այվազովսկին շատ խորհրդանշական է բազմազգ Ղրիմի համար: Աշխարհահռչակ նկարիչը փառավորեց Ռուսաստանը, մեր թերակղզու համար շատ բան արեց:Բացի այդ, Սիմֆերոպոլի օդանավակայանի ճարտարապետությունը և անունը`”Ղրիմի ալիք” համահունչ են մեր մեծ հայրենի գործի հետ: Ինչպես նաև ինքը ծովը”,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սերգեյ Ակսենովը։

Ղրիմի հանրային պալատի խորհուրդը հավանություն է տվել հայտնի մարդկանց 10 անունների ցանկին, որոնց կյանքն ու գործունեությունը կապված էին Ղրիմի հետ: Նրանք են՝ Իվան Այվազովսկին, Մաքսիմիլյան Վոլոշինը, Իսմայիլ Գասպինսկին, Լև Գոլիցինը, Ալեքսանդր Գրինը, Եկատերինա Երկրորդը, Դմիտրի Մենդելեևը, Պավել Նախիմովը, Նիկոլայ Պիրոգովը, Անտոն Չեխովը:

Իվան Այվազովսկին՝ XIX դարի հայկական ծագման ամենահայտնի նկարիչը հիմնել է Ֆեոդոսիայի արվեստի դպրոցը և արվեստի պատկերասրահը, Ֆեոդոսիան դարձնելով Հարավային Ռուսաստանի պատկերային մշակույթի կենտրոններից մեկը, նախաձեռնել է քաղաքի համերգասրահի շինարարությունը, ֆեոդոսիայի գրադարանի բարելավումը։

1886 թ. Ֆեոդոսիան ջրի զգալի պակաս ուներ: “Չկարողանալով շարունակել ականատես լինել սարսափելի աղետին, որ տարեցտարի իմ հայրենի քաղաքի բնակչությունը տառապում է ջրի պակասից, ես իմ Սուբաշսկիի աղբյուրից օրական  50 հազար դույլ մաքուր ջրի հավերժական սեփականություն եմ տալիս բնակչությանը”,- գրել է Այվազովսկին  քաղաքային դումային։

Այվազովսկին՝ 1892 թվականին կառուցված “Ֆեոդոսիա-Ջանքոյ” երկաթուղու կառուցման նախաձեռնողն էր: Նրա շնորհիվ՝ Ղրիմի ամենամեծ առևտրային նավահանգիստը կառուցվել է Ֆեոդոսիա քաղաքում։

Դիտումների քանակը: 4817
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին