Ավարտվեց Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
+109 կգ քաշային կարգում Հաաստանը ներկայացնում էր Գոռ Մինասյանը։
Պոկում վարժության մեջ հայ ծանրորդը նվաճեց 205 կգ քաշ, իսկ մղում `245 կգ, իր ակտիվում ապահովելով 450 կգ ընդհանուր քաշ:
Հաղթանակը նվաճեց օլիմպիական չեմպիոն, վրացի մարզիկ Լաշա Թալախաձեն, իսկ Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ:
Իսկ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց ոսկե մեդալ 109 կգ քաշում և դարձավ աշխարհի ռեկորդակիր։
Հայ մարիկներին օդանավակայանում դիմավորեցին հարազատներն ու երկրպագուները։
Թողնել պատասխան