Գուտերեշը կոչ է արել Երևանին և Բաքվին երկխոսություն սկսել բոլոր ձևաչափերում

Գլխավոր-Քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին «լուծել հակասությունները երկխոսության ճանապարհով բոլոր ձևաչափերում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»։ Գուտերեշի դիրքորոշումը փոխանցել է կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ի և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև նոյեմբերի 26-ին կայացած եռակողմ հանդիպումը և ի գիտություն է ընդունում նրանց համատեղ հայտարարությունը։ Նա գոհունակությամբ է նշում Ռուսաստանի Դաշնության դերը շփումների և երկխոսության շարունակմանն աջակցելու գործում», — ասել է նա։

Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը վերահաստատում է ՄԱԿ-ի սկզբունքային դիրքորոշումը, այն է՝ «տևական խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն երկխոսության միջոցով, և կողմերին կոչ է անում մնացյալ հարցերը լուծել բոլոր հասանելի ձևաչափերով, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»:

«ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել բոլոր նման ջանքերին, այդ թվում՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու, վերականգնմանն ու խաղաղաշինությանն օգնելու ճանապարհով», — նշել է Հաքը:

Դիտումների քանակը: 4092
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին