Հաագայի դատարանում ավարտվել են Հայաստանի ներկայացրած հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները

20211017_100008

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Այդ մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` հավելելով, որ երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին է ներկայացրել իր պահանջները և պատասխանել մյուս կողմի հակափաստարկներին:

Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարել է, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:

Տեղեկացնենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 14-19-ը նիստեր է նշանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարությունների շրջանակներում՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ երկու երկրների հակընդդեմ հայցերով։

Հոկտեմբերի 14-15-ի լսումները վերաբերում էին Հայաստանի ներկայացրած՝ միջանկյալ միջոցների կիրառման պահանջին, իսկ հոկտեմբերի 18-19-ը կայանալիք լսումները վերաբերելու են Ադրբեջանի ներկայացրած նմանատիպ պահանջին:

Դիտումների քանակը: 4184
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին