«Առուշ Առուշանյան» դաշինքը հաղթել է Գորիսում

Հոկտեմբերի 17-ին ՀՀ վեց համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները դեռևս թարմացվում են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։

Համաձայն ԿԸՀ պաշտոնական կայքի, Գորիսում ՏԻՄ ընտրություններին մասնակցած 10399 ընտրողից «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է 6269 ձայն, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 3568 ձայն, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 282 ձայն: Բշենք, որ ընտրական խախտումների համար մեղադրվող Առուշ Առուշանյանն ընտրություններին մասնակցում էր կալանավայրից:

Տաթևում ՏԻՄ ընտրություններին մասնակցած 2615 ընտրողից «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 337, «Շանթ» դաշինքը՝ 949, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 1280 ձայն:

Տեղ համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցած 2359 ընտրողից «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 806 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 1501 ձայն:

Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցած 26468 ընտրողից «Հայրաքաղաք» դաշինքը ստացել է 1172 ձայն, «Արժանապատիվ կուսակցությունը»՝ 388, Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 1343, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7786, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 2793, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 260, «Գյումրին կռնա» դաշինքը՝ 904, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ 9637, «Թասիբով» դաշինքը՝ 586, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1486: Ւդեպ, Գյումրիյում գրանցվել է մասնակցության անենացածր ցուցանիշը` մոտ 24 տոկոս։

Դիլիջան համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցած 8085 ընտրողից «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 1927, «Հայրենիք» կուսակցությունը՝ 219, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 514, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 4591, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ 605 ձայն:

Մեղրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցած 5098 ընտրողից «Ազատական» կուսակցությունը ստացել է 716 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 487, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 2133, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 1637 ձայն:

Դիտումների քանակը: 3980
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին