Պատերազմից տուժածները կստանան 50 և 25-հազարական դրամ աջակցություն

5

ՀՀ կառավարությունն այսօր գրավոր ընթացակարգով որոշում է կայացրել, համաձայն որի ևս 4 ամսով երկարաձգելու է Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով ԱՀ-ից տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին տրամադրվող դրամական օգնության ծրագիրը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պետական գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման հարթակը։

ՀՀ կառավարության նորկայացրած հաշվարկով յուրաքանչյուր ամիս բյուջեից կհատկացվի լրացուցիչ 1 401 075 դրամ, որը 4 ամսվա համար կկազմի 5 604 300դևամ։ Համաձայն աղբյուրի աջակցության ծրագրից օգտվելու են ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի տարածքում բնակվող, անօթևան դարձած արցախցիները։

1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև մինչև 18 տարեկանը լրացած անձանց կտրամադրվի 50 000–ական դրամ, իսկ 18 տարեկանից բարձր այլ շահառուներին` 25 000-ական դրամ։

Հիշեցնենք, որ արցախցիներին տրամադրվող աջակցության նախկին ծրագրերն արդեն դադարեցվել են սույն թվականի սեպտեմբերին, ինչով էլ պայմանավորված է որոշման ժամկետը երկարացնելու մասին նոր որոշման ընդունումը։

Աջակցությունը նախատեսվում է սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների համար, բայց քանի որ որոշումն ընդունվում է արդեն հոկտեմբերին, շահառուները սեպտեմբերի գումարները կստանան հետադարձ ուժով:

ՀՀ կառավարության որոշման մեջ նշվում է, որ Հայաստանում ու Արցախում 36 588 արցախցի կա, ովքեր տեղահանվել են, իսկ 5 514 արցախցի ԱՀ վերահսկողության ներքո գտնվող տարածքներում գույքային կորուստներ են կրել։

Ընթացիկ ամսվա սկզբին մենք տեղեկացրել էինք ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այն հայտարարության մասին, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է Արցախի քաղաքացիների աջակցության նոր միջոցառում։

Դիտումների քանակը: 6448
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին