“Հաց բերող”-ի մահվան հանգամանքների վերաբերյալ

74599_b

ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.

«Անդրադառնալով Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահվան հանգամանքներին առնչվող քրեական գործիվերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածած տեղեկատվությանը,

որում մասնավորապես մեջբերվել են որոշ տվյալներ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններից, նաև հաշվի առնելով նշված քրեական գործի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությունը` հարկ ենք համարում տեղեկացնել, որ այն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել դեռևս մայիսի 30-ին:

Հաշվի առնելով, որ քրեական գործով մինչ այդ նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ամբողջ ծավալով չէին բացահայտում քրեական գործի նախաքննության համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները՝ 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի արդյունքներն ակնկալվում է ստանալ սեպտեմբերի կեսերին»:

Դիտումների քանակը: 4480
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին