“ՀԱՅՔ”-ի բողոքի ակցիան շարունակվում է (տեսանյութ)

mqdefault

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 11-ին “ՀԱՅՔ” (Հանուն Ազգի Յուրաքանչյուրիս Քայլը) քաղաքացիական նախաձեռնության անդամները  բողոքի ակցիա են իրականացրել,

որի ընթացքում մեկնել են Բրիտանիայի դեսպանատուն նամակ պոխանցելու Բրիտանիայի թագուհու անունով։ Ակցիայի մասնակիցների ձեռին եղել են “Ոչ, ԼԳԲՏ քարոզին։ Այո, ավանդական ընտանիքին” գրություններով թղթեր։

Հիշեցնենք, որ ակտիվիստները օգոստոսի 15-ին  մեկնել էին ԱՄՆ դեսպանատուն և նամակ փոխանցել Դոնալդ Թրամփի անունով։

Ինչպես նշել էինք  մեր հոդվածներից մեկում՝ “ՀԱՅՔ”-ի անդամները Բրիտանիայի դեսպանատնից հետո կայցելեն Գերմանիայի դեսպանատուն, ապա ՀՀ նախագահ՝ Արմեն Սարգսյանին։

“ՀԱՅՔում այլասերվածության քարոզը պիտի օրենքով դատապարտվի, չեն դատապարտի՝ կարժանանան հայկական սրբող-տանող դաստիարակչական ապտակներին !!!
Թույլ չենք տալու, որպեսզի մեր նախնիների ավանդած պատգամները ոտնահարեն և պղծեն մեր մեծ ու սուրբ ընտանիքը՝ ԱԶԳԸ !!!”,- գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում  Հրայր Կոստանյանը՝ “ՀԱՅՔ” քաղաքացիական նախաձեռնության ղեկավարը։

Դիտումների քանակը: 4717
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին