Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հուլիսի 9-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութի շրջանում հայտնաբերել և տարհանել են ևս երեք հայ զինծառայողի աճյուն:
Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հուլիսի 9-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1601 աճյուն:
Փրկարար-որոնողական աշխատանքները շարունակվում են:
Թողնել պատասխան