Հակառակորդը շարունակում է նյութական և մարդկային կորուստներ կրել

Սեպտեմբերի 29-ին արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ: Հակառակորդը զրահատանկային ստորաբաժանումների ներգրավմամբ ձեռնարկել է գրոհներ հյուսիսային և հյուսիս արևելյան ուղղություններով: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ մարտ են վարում՝ հուժկու հարվածներ հասցնելով հակառակորդի հարձակվող ստորաբաժանումներին: Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ: Հակառակորդի մյուս կորուստների թիվը ճշտվում է:

Մինչ այդ ԱՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման փորձեր՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և զրահատանկային ուժեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները՝ նրան պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ: Ըստ լրացվող տվյալների, հայ մարտիկների գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ: Հակառակորդը ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:

Դիտումների քանակը: 4708
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին