Օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել: Այդ մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշբում է, որ հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ:
Հայկական կողմից տուժածներ չկան:
Թողնել պատասխան