Հակածխախոտային օրինագիծը Ազգային ժողովի կողմից ընդունվեց առաջին ընթերցումով

78945475_1085383694981228_929839090776408064_n

“Հակածխախոտային օրինագիծը, որի կիրառման արդյունքում ապագայում հազարավոր կյանքեր են փրկվելու, Ազգային ժողովի կողմից ընդունվեց առաջին ընթերցումով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կողմ քվեարկած յուրաքանչյուր պատգամավորի։

Չեմ կարող չանդրադառնալ դեմ քվեարկած պատգամավորներին։

Հետաքրքիր է ինչպես կնայեին նրանք այն հազարավոր քաղաքացիների աչքերին, որոնք ծխելու պատճառով տառապելու կամ մահանալու են թոքերի, կոկորդի կամ լեզվի քաղցկեղից, սրտամկանի ինֆարկտից կամ գլխուղեղի ինսուլտից։ Թե՞ ավելի հեշտ է այդ թվերով մանիպուլացնելը, քան կոնկրետ քաղաքական պատասխանատվություն ստանձնելը։

Մեր քաղաքացիների, այդ թվում մեր երեխաների և հղի կանանց առողջությանը միտված նման օրինագծին դեմ քվեարկելու գործընթացը պատկերացնելիս աչքիս առաջ է հայտնվում ամերիկյան ռանչոների հայտնի ձիավորը իր հանրահայտ գլխարկով, որը տարիներ ի վեր հաջողություն էր խոստանում երիտասարդներին, սակայն հիասթափեցնելով նրանց՝ միայն մահ էր բերում”,-  գրել է իր ֆեյսբուքյան էջում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Դիտումների քանակը: 4436
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին