Ձերբակալվել է առողջապահության փոխնախարարներից մեկը

fa4faf6d0203ea4efe0d5f8e6f32ce17

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է առողջապահության փոխնախարարներից մեկին:

Փոխնախարար Արսեն Դավթյանը ձերբակալվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:Ձերբակալվել է առողջապահության փոխնախարարներից մեկը

“Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։
Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ”, — գրել է Արսեն Թորոսյանը։

Նշենք, որ առողջապահության նախարարը հիմա գտնվում է արձակուրդում:

Նշենք նաև, որ “Փաստինֆոն”  հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել է, որ փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին:

Դիտումների քանակը: 4962
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին