“Ընդունում եմ խաղադրույքներ Նիկոլ Փաշինյանի վախեցած և խուճապային հաջորդ քայլերի վերաբերյալ”- Արմեն Աշոտյան

Ոստիկանություն է հրավիրվել Հանրապետական կուսակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։Այդ մասին հայտնի դարձավ ՀՀԿ փոխնախագահ, կուսակցության շտաբի քարոզարշավի համար պատասխանատու Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից։

“Դավիթ Շահնազարյանին այսօր հրավիրել էին ԱԱԾ: Արփինե Հովհաննիսյանն այս պահին ոստիկանությունում է:
Ես վաղը նույնպես ոստիկանություն եմ հրավիրված:

Ընդունում եմ խաղադրույքներ Նիկոլ Փաշինյանի վախեցած և խուճապային հաջորդ քայլերի վերաբերյալ”,- հայտնել է Արմեն Աշոտյանը:

Ավելի ուշ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, որով շնորհակալություն էր հայտնում իրեն շնորհավորողներին։ Նա հայտնեց, որ ոստիկանություն էր հրավիրվել իրեն ուղղված սպառնալիքների վերաբերյալ տրված հանցագործության մասին հաղորդման առնչությամբ բացատրություն տալու:

"Ընդունում եմ խաղադրույքներ Նիկոլ Փաշինյանի վախեցած և խուճապային հաջորդ քայլերի վերաբերյալ"- Արմեն Աշոտյան"Ընդունում եմ խաղադրույքներ Նիկոլ Փաշինյանի վախեցած և խուճապային հաջորդ քայլերի վերաբերյալ"- Արմեն Աշոտյան

Դիտումների քանակը: 4720
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին