“Հայաստանը դառնալու է առաջինը ԵԽ-ի ողջ տարածքում, որ ընտրություներից 42 օր առաջ հիմնարար փոխում է  Ընտրական օրենսգիրքը”- Արմեն Աշոտյան․ Տեսանյութ

ashotyan-1024x641

Հոկտեմբերի 29-ին, Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց,որ մեկ շաբաթ առաջ Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումները արդեն իսկ անհաջողության են մատնվել, սակայն ներկայիս իշխանությունը գտել է նոր ձև ձախողված Ընտրական օրենսգիրքը վերադարձնելու քննարկման։

“Վարչապետը հավանաբար նստած է հեռուստացույցի առջև և կարծում է, որ նա Հուլիոս Կեսարն է, իսկ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ինչպես նաև “Ծառուկյան”-ն ու “Ելք”-ը, գալլական ցեղեր են, իրար  կուտեն ինքը իր կայսրությունը կընդլայնի։ Չի լինելու նման բան։ Հետագա ձախողման համար քաղաքական պատասխանատվությունը կրում է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անկախ նրանից, թե քանի պատգամավոր կկարողանա մոբիլիզացնել այսօրվա քվեարկության համար։ Քաղաքական կոնսենսուս չկա:  Հանրապետականը դեմ է քվեարկելու”։

ՀՀԿ փոխնախագահը նաև կոչ արեց հակառակ կարծիքն ու քաղաքական բազմակարծությունը չխառնել սաբոտաժի հետ, քանի որ դա միայն դիրքորոշման դրսևորում է․ “Եվրոպայի Խորհրդի որևէ անդամ պետությունում Ընտրական օրենսգիրքը ընտրություններից 42 օր առաջ չեն փոխում: Հայաստանը  դառնալու է երևի թե առաջինը Եվրոպայի խորհրդի ողջ տարածքում, որ ընտրություներից 42 օր առաջ հիմնարար փոխում է  Ընտրական օրենսգիրք”։

Ավելի մանրամասն տեսահոլովակում․

Դիտումների քանակը: 4105
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին