«Հայաստանի ամերիկյան համալսարանի hայ մատենագրության թվանշանային գրադարան»-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային դրամաշնորհային ծրագրերի «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ»
անվանակարգի շրջանակում իրականացնում է գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Միքայել Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումը: Շնորհանդեսը առցանց տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ին:
Ծրագիրը նպատակ ունի ապահովել Միքայել Նալբանդյանի լիակատար գրական ժառանգության մատչելիությունն ու հասանելիությունը համացանցում, ընթերցողին հաղորդակից դարձնել Նալբանդյանի գրական հայացքներին, ամբողջացնել գրողի, հրապարակախոսի, քննադատի, հեղափոխականի կերպարը:
Ծրագրի իրականցումն աննախադեպ է՝ համացանցում առաջին անգամ ներկայացվելու է Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը՝ կից հիմնարար նալբանդյանագիտական աշխատություններով:
Այն ունի հետևյալ կառուցվածքը.
▪️Չափածո և արձակ գեղարվեստական գործեր
▪️Գրական, հրապարակախոսական, քննադատական հոդվածներ, մատենախոսություններ, ուսումնասիրություններ
▪️«Հիշատակարան» (1859-1860)
▪️Հրապարակախոսական, գրաքննադատական և գիտական աշխատություններ
▪️Նամակներ և զանազան գրություններ
▪️Գրառումներ, նշումներ, նկատողություններ, քննիչ հանձնաժողովի նյութեր և այլ վավերագրեր
▪️Նալբանդյանագիտություն
Շնորհանդեսին մասնակցել ցանկացողները կարող են միանալ https://us02web.zoom.us/j/2238712644 հղումով (ID: 2238712644):
Թողնել պատասխան