Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյա­նի ամբող­ջա­կան գրական ժա­ռան­գու­թյու­նը

106668105_2928416060719002_9145095030893124424_n

«Հայաստանի ամերիկյան համալսարանի hայ մատենագրության թվանշանային գրադարան»-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային դրամաշնորհային ծրագրերի «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ»

անվանակարգի շրջանակում իրականացնում է գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Միքայել Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումը: Շնորհանդեսը առցանց տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ին:

Ծրագիրը նպատակ ունի ապահովել Մի­քա­յել Նալբան­դյա­նի լիակատար գրական ժառանգության մատչելիությունն ու հասանելիությունը համացանցում, ընթերցողին հաղորդակից դարձնել Նալբանդյանի գրական հայացքներին, ամբողջացնել գրողի, հրապարակախոսի, քննադատի, հեղափոխականի կերպարը:

Ծրագրի իրականցումն աննախադեպ է՝ համացանցում առաջին անգամ ներկայացվելու է Նալբան­դյա­նի ամբողջա­կան գրա­կան ժա­ռան­գությունը՝ կից հիմ­նա­րար նալ­բան­դյա­նա­գի­տա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րով:

Այն ունի հետևյալ կառուցվածքը.

▪️Չափածո և արձակ գեղարվեստական գործեր

▪️Գրական, հրապարակախոսական, քննադատական հոդվածներ, մատենախոսություններ, ուսումնասիրություններ

▪️«Հիշատակարան» (1859-1860)

▪️Հրապարակախոսական, գրաքննադատական և գիտական աշխատություններ

▪️Նամակներ և զանազան գրություններ

▪️Գրառումներ, նշումներ, նկատողություններ, քննիչ հանձնաժողովի նյութեր և այլ վավերագրեր

▪️Նալբանդյանագիտություն

Շնորհանդեսին մասնակցել ցանկացողները կարող են միանալ https://us02web.zoom.us/j/2238712644 հղումով (ID: 2238712644):

Դիտումների քանակը: 4397
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին