Համալսարանական հիվանդանոցների բժիշկները 10 օրով կգործուղվեն Մեխակավան (Ջեբրաիլ)

48264396_1123804171115455_5064248663732125696_n

“Երևանի Պետական Բժշկական Համալսարանի և Պաշտպանության Նախարարության համագործակցության արդյունքում՝ համալսարանական հիվանդանոցի առաջատար բժիշկներ Արմեն Զարգարյանը և Դավիթ Ղամբարյանը 10 օր իրենց մասնագիտական գործունեություն են իրականացնելու Ջեբրաիլի հոսպիտալում: Բժիշկներին ուղեկցելու են կլինիկական օրդինատորներ”: 

Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը նաև հայտնել է, որ Մեխակավանի (Ջեբրաիլի) հոսպիտալում հետազոտվելու են 43 զինվոր և ըստ անհրաժեշտության տեղում իրականացվելու են վիրահատական միջամտություններ:

arcakh24.info-ի թղթակցի հարցին, թե ինչով է պայմանավորված հետազոտվող զինվորների քանակը, Արմեն Մուրադյանը պատասխանեց, որ աշխատանքները կազմակերպվում են ըստ կարիքների:

“10 օրով քիթ, կոկորդ և ականջաբաններն են մեկնել Ջեբրաիլի հոսպիտալ և նախնական տվյալներով 43 զինվոր ունի խնդիր: Հետո, կրկին ըստ անհրաժեշտության, այլ մասնագետներ կմեկնեն”,-ասաց պրոֆեսորը:

arcakh24.info-ի հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց․ “Առաջինը Ձեբրաիլի հոսպիտալից սկսեցինք, բայց հերթով բոլոր հոսպիտալներոմ իրականացվելու են հետազոտությունները՝ կրկին ըստ մասնագետների կարիքների։ Հավելեմ նաև, որ նմանատիպ այցերը լինելու են շարունակական: Առողջություն հայ Զինվորներին և խաղաղություն մեր երկրին”, — ընդգծեց Արմեն Մուրադյանը:

Դիտումների քանակը: 5170
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին