ԵՄ-ն ուղերձ է հղել Հայաստանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ

53486

Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայությունը ուղերձ է հղել Հայաստանի իշխանություններին, որտեղ ողջունել է երկրի խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Եվրամիությունը ճանաչում է դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և պատրաստ է համագործակցել երկրի ընտրված խորհրդարանի հետ: Նմանատիպ բովանդակությամբ հայտարարություն տարածվեց ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցչի մամլո ծառայությունից:

“Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանի կայուն, ժողովրդավարական և բարգավաճ ապագային: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր էին Հայաստանում ընտրական գործընթացին հասարակության վստահության ամրապնդման առումով: Մենք ակնկալում ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը կշարունակեն իրենց համատեղ ջանքերը ներդնել երկրի հետագա ժողովրդավարացման եւ արդիականացման համար”,- ասված է հայտարարության մեջ:

Եվրոպական միության դիվանագիտական ծառայությունը նշում է, որ Բրյուսելը «ակնկալում է միասին աշխատել»:

Դիտումների քանակը: 4421
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին