Հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն. ԱՀ ԱԳՆ

FB_IMG_1618045798489

Ադրբեջանի կողմից Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի խաղաղ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության 29-րդ տարելիցի կապակցությամբ ԱՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ։

«Ադրբեջանական զորքերը, ներխուժելով Մարաղա, դաժանաբար սպանեցին և կտտանքների ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ կանանց, երեխաներին և ծերերին»,– ասված է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը փաստում է, որ ոճրագործներն արժանացել են պետական բարձր պարգևների, իսկ նրանց հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը՝ Ադրբեջանի Ազգային հերոսի կոչման, ինչը վկայում է, որ Ադրբեջանում հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը խրախուսվում է ամենաբարձր պետական մակարդակով:

«Մարաղայի դեպքերը դարձան մինչ այդ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ կանոնավոր ու համակարգված հետապնդումների և ցեղասպան գործողությունների տրամաբանական շարունակությունը»,– փաստում է Արցախի ԱԳՆ–ն` հիշեցնելով, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, հանցագործները պետք է ենթարկվեն պատասխանատվության և պատժվեն։

1992թ. Մարաղան հայաբնակ գյուղ էր։ Ողբերգական դեպքերի ընթացքում սպանված հայերի թիվը մինչև ինը տասնյակի։ Ավելի քան 40 մարդ վիրավորվել է` նրանց թվում 21 կին, 6 երեխա, հինգ տասնյակը՝ գերեվարվել։ Միջազգային իրավապաշտպան Հելսինկի Ուոչ կազմակերպությունը փաստել է, որ գերեվարվածների թվում 9 երեխա կար, 18 կին, 3 տարեց և մեկ կույր քաղաքացի։ Սպանդը շարունակվել է ապրիլի 22-23-ին, երբ կենդանի մնացած մարաղացիները վերադարձել էին մահացածներին հողին հանձնելու համար։

 

Դիտումների քանակը: 4028
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին